News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկաններն այսուհետ կկրեն միասնական ձեւի համազգեստներ: ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 4-ի նիստում ուժը կորցրած ճանաչեց իր նախկին որոշումներից մեկը, որով ՀՀ ոստիկանության ծառայողների համազգեստի գույնը սահմանված էր մուգ կապույտը, իսկ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները այլ համազգեստ էին կրում: Ոստիկանության կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն` համազգեստի մուգ կապույտ գույնը նման էր պետական այլ մարմինների ծառայողների համազգեստի գույնին, ինչը երբեմն դժվարություն է առաջացնում ոստիկանության ծառայողներին այլ պետական մարմինների աշխատակիցներից տարբերելու համար:

ՀՀ Կառավարության որոշմամբ նաեւ մանրամասն նկարագրվել է ոստիկանի նոր համազգեստը, եւ այն կրելու ժամկետները: Այսուհետ ոստիկանության ծառայողները (այդ թվում` ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները եւ բժշկական վարչության ծառայողները) կկրեն գույնով եւ ձեւով  այլ պետական մարմինների ծառայողների համազգեստից տարբերվող եւ բոլոր ստորաբաժանումների համար միասնական համազգեստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ