News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթի թիվ 115 համարում տպագրված  «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Սմբատը  թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 32-ամյա ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝  47-ամյա Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության  բաժին և բացատրություններ տվել, որ հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ վիճաբանել են, բայց  ծեծկռտուք չի եղել:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հանգամանքները  պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ