News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 4-ին,  ընդունել է  Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսիին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում են, եւ օրակարգում բավական հետաքրքիր ու հավակնոտ ծրագրեր կան, որոնց հաջող իրագործումը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների համար:

Անդրադառնալով միջմարզային համագործակցությանը` փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանի որոշ մարզեր եւ Իրանի նահանգներ հաջողությամբ գործակցում են, սակայն այդ հարաբերությունները զարգանալու եւ ընդլայնվելու մեծ ներուժ ունեն: «Այդ մակարդակում շփումները բավականին գործնական են, պայմանավորվածություններ են լինում կոնկրետ ծրագրերի շուրջ, որոնք ապահովում են կոնկրետ արդյունքներ, եւ դա նպաստում է նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության աճին»,-նշել է Ա. Գեւորգյանը:

Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը: Համաձայնելով, որ միջմարզային փոխգործակցությունը լավ հեռանկար եւ մեծ ներուժ ունի` նա տեղեկացրել է, որ ներկայումս ուսումնասիրում է, թե Իրանի նահանգներից որը ինչ ընդհանրություն ունի Հայաստանի մարզերի հետ` համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են  նաեւ ԻԻՀ ներքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ