News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հույս ունի, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկների ծեծի ենթարկելու դեպքը, որի հետեւանքով մահացել է բժիշկներից Վահե Ավետյանը  մեր երկրի իմիջի վրա էապես չի ազդի:  Այս մասին, այսօր` հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ինքը` Մեխակ Ապրեսյանը:

Նա նշեց, որ ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ զբոսաշրջությունը զգայուն է բոլոր տեսակի երեւույթների նկատմամբ` դա կլինի անկայուն վիճակ տարածաշրջանում, պատերազմ, հիվանդություն, որեւէ շարունակական բնույթ կրող միջադեպեր: «Հուսով եմ, որ այս միջադեպն ազդեցություն չի ունենա, ցանկացած երկրում էլ կարող է լինել: Եթե դրանք կրկնվող չեն, հուսով եմ, որ մեր իմիջի վրա էապես չի ազդի»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր: Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հիշեցնենք, որ Կովկասում խոշորագույն առցանց տուրիստական գործակալությունը՝ Ginosi.com-ը, ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը «Հարսնաքար» ռեստորանի հետ՝ կապված այդ ռեստորանում զինվորական բժիշկ Վահե Ավետյանի դաժան ծեծի հետ, որի հետեւանքով վերջինս մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ