News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Խաղալիքներով շվեդական ինքնաթիռը ներխուժել է Բելառուսի օդային տարածք եւ Մինսկի վրա նետել հարյուրավոր փափուկ արջուկներ` մարդու իրավունքների եւ ազատության վերաբերյալ կոչերով: Ակցիան տեղի է ունեցել  Studio Total գովազդային գործակալության աշխատակիցների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է շվեդական The Local հրատարակչությունը:

Խաղալիքներով շվեդական ինքնաթիռը Բելառուսի օդային տարածք է ներխուժել Լիտվայի հետ սահմանով, որից հետո ուղեւորվել է Մինսկ: Ըստ օդաչուներից մեկի` թռիչքն առանց միջադեպերի է տեղի ունեցել, չնայած որ նա վախեցել է, որ ինքնաթիռը կարող են խփել բելառուսցիները: 

Տվյալ տեղեկատվությունը հերքել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, որ հուլիսի 4-ին իրենց կողմից Բելառուսի օդային տարածքի խախտման դեպքեր չեն արձանագրվել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Գովազդային գործակալների խոսքերը հերքել են նաեւ Մինսկի բնակիչները, որտեղով իբր անցել է  «արջային դեսանտը»: Ոչ մի ներքեւով թռչող ինքնաթիռ նրանք չեն տեսել ու չեն լսել:  

Բելառուսում պնդում են, որ համացանցում տեղակայված ծառերի վրայի փափուկ արջուկների նկարները, նրանց վրա ամրացված թերթիկներով, արված են ֆոտոշոփով, հայտնում է «polit.ru»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ