News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայտնաբերվել են սիրիական պաշտպանության ուժերի կողմից խփած թուրքական կործանիչի բեկորները եւ երկու օդաչուների մարմինները:Այդ մասին հայտնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր գրասենյակը: Բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովի Արեւելյան մասի հատակին:

Այժմ փրկարարները բարձրացնում են զոհված օդաչուների մարմինները, հայտնում է «Իզվեստիան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդանավը հունիսի 22-ի կեսօրին անհետացել էր Միջերկրական ծովի ջրերում: Մալաթիայից օդ բարձրացած օդանավի հետ կապը կորել էր Հաթայ նահանգի հարավ-արեւմտյան մասում: Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ այն խփվել էր Սիրիայի զինվորականների կողմից: 

Սիրիայի իշխանություններն ընդունել են, որ թուրքական կործանիչը խփվել է սիրիական ուժերի կողմից, եւ հայտնել են, որ այն խախտել էր Սիրիայի սահմանը:

Թուրքական կողմը հայտարարել էր, որ օդանավը խփվել էր միջազգային օդային տարածքում, իսկ նրա բեկորներն ընկել էին Սիրիայի տարածքային ջրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ