News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կրկին կազմել է 419 դրամ, ինչպես եւ 2 օր առաջ: Ընդ որում` բոլոր 14 գործարքները կնքվել են այդ փոխարժեքով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.3 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում անորոշությունները պահպանվում են, ինչի հետեւանքով դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքների միջեւ բավական մեծ մարժա է ձեւավորվել` 416-421 դրամ:

ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է 1դոլար/418.66 դրամ փոխարժեքը:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր որոշ չափով ամրապնդվել է դոլարի նկատմամբ` ժամը 16:00-ին եվրոն արժեր 1.2564 դոլար:

Ռուսական միջբանկային արժութային շուկայում շարունակվում է ռուբլու ամրապնդումը: Այսօր դոլարի փոխարժեքը կազմել է 32.2065 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ