News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Էսեն քաղաքի Տնտեսության եւ կառավարման ոլորտում կիրառական հետազոտությունների համալսարանը (FOM) դատի է տվել իր շրջանավարտ Մարսել Փոլին, ով կարողացել է ժամկետից շուտ բակալավրի եւ մագիստրոսի աստիճան ստանալ:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», ուսանողը երկու աստիճանների ամբողջական դասընթացն անցել է 20 ամսվա կամ երեք ուսումնական կիսամյակի ընթացքում, մինչդեռ ստանդարտ դասընթացների տեւողությունը 11 կիսամյակ է:

Փոլին հաջողվել է արագ կերպով բուհն ավարտել երկու համակուրսեցիների օգնությամբ, որոնք նրա հետ միաժամանակ հաճախել են այլ դասախոսությունների, որից հետո բոլոր երեքն էլ փոխանակել են ստացված գիտելիքները: Արագացված ուսումը ուսանողին օգնել է խնայել ուսման վարձի մեծ մասը:

Բուհի ղեկավարությունն իր որոշումը չի մեկնաբանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ