News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հարսնաքարի» դեպքն ամենաթողության հետեւանք է, սակայն վերջին դեպքից հետո մարդիկ հասկացան, որ գերանդին պատին է դեմ առել, իսկ դանակը` ոսկորին: Այս մասին, այսօր` հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան,  դրամատուրգ Վարդան Պետրոսյանը:

Նրա ներկայացմամբ, ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ասուլիսն անձամբ է տեսել, որտեղ նա ասում է, որ պատժելն իր գործելաոճն է, ինչը, սակայն, համապատասխան արձագանք չի գտել իշխանությունների կողմից:

Վարդան Պետրոսյանը նշեց, որ, եթե այսօր սպայի վրա են ձեռք բարձրացրել` հայոց բանակի ամենաթողության արդյունքում, վաղն էլ նախագահականով անցնելիս կասեն մի քանի չափալախ էլ գնանք նախագահին տանք:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել 5 ռազմական բժիշկներ, այդ թվում ՊՆ  զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինս հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր: Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 6 մարդ, որոնց մի մասը Հայրապետյանի թիկնազորից են:

Հուլիսի 3-ին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը եւ մահացու ծեծի ենթարկված Վահե Ավետյանի ընտանիքին ուղղված ցավակցական հայտարարությամբ հանդես եկել: Մինչ այդ որոշ ՀՀԿ-ականներ հայտարարել էին, որ տեղի ունեցածում Ռ. Հայրապետյանը ոչ մի մեղք չունի:

Տպել
Ամենաշատ