News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանն իր հուլիսի 3-ի նիստում հավանություն է տվել «Եվրոպական գործընկերության» ծրագրի երկրների հետ առեւտրի ասպեկտների մասին բանաձեւին: Բանաձեւում, որը ներկայացրել է պատգամավոր Միրոսլավ Ռենսդորֆը, կան անեւ հայաստանին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ 2012 թվականի փետրվարին Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ են սկսել ազատ առեւտրի համապարփակ գոտու մասին: ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին օգտագործել ազատ առեւտրի գոտու ողջ ներուժը երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

Բանաձեւում նաեւ ափսոսանք է հայտնվում, որ ԼՂ խնդրի պատճառով մինչ օրս փակ են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները, որի հետեւանքով երկիրը գտնվում է տնտեսական մեկուսացման մեջ: ԵՄ-ն նշում է, որ սահմանների բացումը կարեւոր պայման է արտասահմանյան ներդրումների հոսք ներգրավելու համար:

Զեկուցողի ներկայացմամբ, սահմանների բացումը կօգնի նվազեցնել Հայաստանի կախումը Ռուսաստանից, նրա ֆինանսական ու կառավարական աջակցությունից, ինչն իր հերթին, կհանգեցնի միջազգային համագործակցության ուժեղացմանը եւ տնտեսական աճի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ