News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող է պահանջել կրճատել Գաբալայի ՌԼԿ-ի տարածքի մի մասը` վարձավճարի նվազեցման համար: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Կալինինգրադում ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում Ադրբեջանի ՊՆ նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպումից հետո:

«Մենք բարձրաձայնել ենք մեր առաջարկներն ու պատասխանի ենք սպասում»,- ասել է Սերդյուկովը` հստակեցնելով, որ Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ բանակցությունների ամփոփիչ արդյունքները կհայտնվեն առաջիկա ամիսներին, գրում է Russia Today-ը:

Նշենք, որ մարտին տեղեկություններ էր տարածվել, թե Ադրբեջանը ցանկանում է ՌԼԿ-ի վարձավճարը 7 միլիոնից դարձնել 300 միլիոն դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ