News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն իջեցրել է գազի գինն Ուկրաինայի համար. 2012թ. 4-րդ եռամսյակում այն կարժենա 417 դոլար 1000 խմ-ի դիմաց: 2-րդ եռամսյակում այն 425 դոլար էր, 3-րդ եռամսյակում` 426, հայտնում է «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության մամուլի ծառայությունը:

4-րդ եռամսյակում գնի իջեցումը ընկերության վերլուծաբանները մեկնաբանում են նավթի գների անկմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Վեդոմոստին», տարեսկզբին այդ ընկերությունը հաղորդել էր, որ առաջին եռամսյակում գազի գինը արժեցել է 416 դոլար 1000 խմ-ի դիմաց, 2-րդ եւ 3-րդ եռամսյակներում 1000 խմ-ը կարժենա 418 դոլար, 4-րդ եռամսյակում`413:

Կիեւը երկու տարուց ավելի է փորձում է հասնել այդ գների վերանայման` այն համարելով անարդարացի կերպով բարձր: Գների վերանայման դիմաց Ռուսաստանը փորձում է մուտք ստանալ ուկրաինական գազատրանսպորտային համակարգի կառավարմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ