News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տալլինի ոստիկանությունը երկու ամսով վարորդական իրավունքից զրկել է սեփական քաղաքապետին` Էդգար Սավիսաարին 30կմ/ժ արագության գերազանցման համար: Բացի դրանից, պաշտոնյան վճարել է 320 եվրո տուգանք: 

Ըստ ոստիկանության` Սավիսաարին բռնել են Տալլին-Նարվա մայրուղում: Նա դուրս է եկել մայրաքաղաքից թույլատրելի 50կմ/ժ արագությամբ` այն ավելացնելով մինչեւ 84 կմ/ժ-ի: Ընդ որում, պարզվել է, որ նա նախկինում էլ է գերազանցել արագությունը:

Նախորդ տարվա աշնանը 47 կմ/ժ արագության գերազանցման համար նա տուգանվել էր 1000 եվրոյով:

Սավիսաարն արդեն բողոքարկել է իր խախտման մասին որոշումը: «Նման բան կարող է ցանկացածի հետ տեղի ունենալ», - հայտարարել է նա լրագրողներին, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Թերթը հեգնանքով ցավում է, որ Ռուսաստանում բոլոր խոշոր պաշտոնյաներին տանում են վարորդները: «Հակառակ դեպքում տուգանքից չէին խուսափի: Պարզապես կհեռանային…», - նշում է հրատարակչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ