News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան, ով  հայց էր ներկայացրել  ընդդեմ համատիրության (բնակարանների սեփականատերերի ընկերակցության), հասել է այն բանին, որ կազմակերպությունն անվավեր է ճանաչվել:

Տագանսկի շրջանային դատարանում քննվել է Լոլիտայի հակընդդեմ հայցը «Տագանսկի հրապարակ» համատիրության դեմ, որը մարտին երգչուհուն մեղադրել էր կոմունալ պարտքերի համար եւ պահանջել էր նրանից գանձել գերթե կես միլիոն ռուբլի:

Այդ ժամանակ Լոլիտային հաջողվել էր շահել դատը` ապացուցելով, որ ինքը պարտքեր չունի, իսկ համատիրությանն անդամակցելու մասին ակտի տակ դրված իր ստորագրությունը կեղծված է:

Ամիսներ անց երգչուհին ինքն էր հակընդդեմ հայցով  դիմել դատարան` պահանջելով ստուգել  կազմակերպության ստեղծման օրինականությունը, հաղորդում է Life News-ը:

Նշված կազմակերպությունը դատախազությանն այդպես էլ չի կարողացել ներկայացնել որեւէ պաշտոնական փաստաթուղթ: Դատարանը մասնակի է բավարարել երգչուհու հայցը եւ անվավեր է ճանաչել բազմաբնակարան շենքի սեփականատերերի` տվյալ համատիրության ստեղծման եւ անդամակցության մասին որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ