Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամադ-Նաջարը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ իրանցի նախարարը երկօրյա այցով ժամանել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերով:
Այցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ են նախատեսվում նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: