News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում երաշտ չկա, հետեւաբար` Սեւանից ջրի լրացուցիչ խմբաքանակ բաց թողնելը հիմնավորված չէ: Այդ մասին այսօր` հուլիսի 9-ին հայտարարեց ՀՀ ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով` Հայաստանում «երաշտ» հասկացությունը հարաբերական է` այն հնարավոր է միայն հուլիսի 15-օգոստոսի 20 ժամանակահատվածում: Այն էլ` երաշտի վտանգ ոռոգվող հողերին չի սպառնում, իսկ ոռոգվում են գյուղատնտեսական հողերի 90%-ը: «Անձրեւներ կան, ձյունը շատ էր, երաշտ որտեղի՞ց: Շատ եմ զարմանում, որ Վլադիմիր Մովսիսյանը լռում է, կարիք չկա Սեւանից ջուր վերցնել»,- ասաց Հ. Բերբերյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովը հավանություն է տվել 2012 թ. Սեւանա լճից 320 մլն խոր. մետր ջուր բաց թողնելու կառավարության օրենսդրական առաջարկությանը: «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ Սեւանից առավելագույնը պետք է բաց թողնվի տարեկան 170 մլն խոր. մետր ջուր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ