News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետաքննական կոմիտեն հայտարարել է հուլիսի 7-ին Կուբանի ջրհեղեղի արդյունքում 162 զոհի մասին: Այդ տվյալները դեռ կարող են փոփոխվել:

Նշենք, որ նախկինում հաղորդվել էր 172 զոհի մասին: 29 հազ. մարդ ամբողջությամբ կորցերել է իր ունեցվածքը:

Ներկայումս քննիչներն ստուգում են սպասվող տարերքի եւ դրա հետեւանքների մասին բնակչությանը համապատասխան տեղեկացման փաստը: Այդ նպատակով հարցաքննվում են ԱԻՆ տարածքային մարմինների, հիդրոմետ կենտրոնի, տեղական վարչակազմի ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  հուլիսի 7-ին ջրհեղեղից ջրասույզ էր եղել 5 հազ. բնակելի տուն Ռուսաստանի երեք քաղաքներում` Գելենջիկում, Կրիմսկում, Նովոռոսիսյսում եւ մի շարք գյուղերում: Զոհերի թվում մի քանի հայեր կան, նրանց քաղաքացիությունը ճշգրտվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ