News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի. «Նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն՝ մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության համատեքստում, եւ եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ (ամբողջական իշխանափոխություն ենթադրող սահմանադրական փոփոխությունների ընդունում), հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը։ 

Խոսքը ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ այլ քաղաքական կուսակցության ներկայացուցչին միասնական թեկնածու առաջադրելու մասին չէ. շատ հնարավոր է, որ այդ թեկնածուն որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չլինի։ Գոնե ես չեմ պատկերացնում նման սցենար, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը համախմբվեն այս կամ այն ընդդիմադիր ուժը ներկայացնող որեւէ թեկնածուի շուրջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ