News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիբանանում քաղաքական իրավիճակը համեմատաբար կայուն է, թերեւս միայն հյուսիսային հատվածում առկա են անկայունություններ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութի Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Արին Ղազարյանը: 

«Ընդհանուր առմամբ` լավ ենք, բոլոր կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները միասնաբար աշխատում են Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչումը նշելու համար, նախապատրաստական աշխատանքները հաջող ընթանում են»,- ասաց Ա. Ղազարյանը: Նա նաեւ նշեց, որ համագործակցուություն կա Հայաստանի ցեղասպանության ինստիտուտի հետ, մասնավորապես` Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ ցեղասպանության շրջիկ թանգարանը ցուցադրվել է Լիբանանում:

Հարցին, թե արդյոք կա՞ արտագաղթ, Ա. Ղազարյանը պատասխանեց, որ համայնքի որոշ ներկայացուցիչներ տեղափոխվում են Հայաստան եւ Եվրոպա, բայց համայնքը պահպանում է իր կենսունակությունը: Նրա խոսքով` Լիբանանում առկա տնտեսական դժվարությունները հաղթահարելի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ