News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում նախկին դիպլոմավոր հաշվապահ տեսուչ, հարկային հայտարարագրերի պատրաստման մասնագետ Մասուդ Չոթանին դատապարտվել է այս շաբաթվա սկզբին` երկու անձանց հետ հանցավոր համաձայնության գալու համար` մահացածների անուններն ու սոցիալական ապահովագրության համարներն օգտագործելով կեղծ հարկային հայտարարագրեր տրամադրելու նպատակով: Այսկերպ նա ավելի քան 2 մլն դոլար է պահանջել որպես հարկային գումարների վերադարձ, հաղորդում է San Gabriel Valley Tribune-ը:

Մասուդ Չոթանին վերջին երեք տարին անցկացրել է Պակիստանում, փախուստի մեջ: Չի հաղորդվում, երբ եւ որտեղ է նա ձերբակալվել: ԱՄՆ դաշնային դատախազի օգնական Չարլզ Փելն ասել է, որ Չոթանին դատապարտվել է երեքշաբթրի օրը, Լոս Անջելեսի դաշնային դատարանի կողմից:

Իշխանությունները պնդում են, որ 2002 եւ 2003 թվականներին Չոթանին, Աթեր Ալին (Դայմոնդ Բարից) եւ Հարուն Ամին (Ափլենդից) հանցավոր համաձայնության են եկել ներկայացնել առնվազն 250 կեղծ հարկային հայտարարագրեր եկամուտների մասին: Չեկերով վերադարձվող գումարի մի մասը փոխանցվել է Պակիստանի եւ Հայաստանի բանկերի հաշիվներին:

Եթե Չոթանիին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլարի տուգանք մեղադրանքի յուրաքանչյուր կետի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ