News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրազիլական Ռիո Գրանդե դը Սուլ նահանգի ափերին ավելի քան 500 սատկած պինգվիններ են հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», թռչունների զանգվածային մահացության պատճառները հայտնի չեն, դրանք պարզում են կենսաբանները: Ըստ հետազոտողների` պինգվիններն արտաքնապես առողջ են երեւում: Պորտու Ալեգրի նահանգի մայրաքաղաքի համալսարանում տարվող փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան միայն օգոստոսին, ճշտում է rbc-ն:

Մահացած պինգվինները մագելանյան տեսակի են, որոնք ապրում են Արգենտինայի եւ Չիլիի հարավում, գրում է Lenta.ru-ն: Ամեն տարի մարտից մինչեւ սեպտեմբեր նրանք գաղթում են հյուսիս:

Տեսակն անվանվել է Ֆերնան Մագելանի պատվին, որը բացահայտել էր պինգվինների բնակավայրը: Այդ թռչունների ընդհանուր քանակը մոտավորապես 1,8 միլիոն զույգ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ