2012թ հուլիսի 15-ից 18-ը, նախատեսվում է Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի այցը Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի նպատակն է քննարկել Արաքս գետի ջրօգտագործման` ջրի որակական ու քանակական մոնիթորինգի խնդիրները, Անդրսահմանային Խաղաղության այգու (պարկի) հիմնման հարցերը:
Հայ-իրանական փորձագիտական խումբը, Սյունիքի մարզում կուսումնասիրի Անդրսահմանային պահպանվող տարածքի եւ ջրային ռեսուրսների համատեղ մոնիթորինգի հարցերը, ինչից հետո խումբն աշխատանքները կշարունակի Երեւանում: