News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնային վճարման Visa-ն եւ MasterCard օպերատորները ԱՄՆ-ի մանրածախ մի շարք խանութների 6 մլրդ դոլար կվճարեն, որպեսզի մինչդատական կարգով հարթեն ենթադրյալ պայմանավորվածության մասին վեճը:

Բացի այդ, գրում է «Վեդոմոստին», համաձայն հարցի կարգավորման մինչդատական կարգավորման պայմանների, պլաստիկ քարտերի օպերատորները պարտավորվել են 8 ամսով նվազեցնել պլաստիկ քարտերի օգտագործման վճարները` բացառությամբ դեբետայինների:

Այդկերպ, Visa-ն եւ MasterCard-ը հարթում են 2005թ.-ից տարվող վեճը: Այն ժամանակ ամերիկյան խոշոր Kroger Co, Safeway Inc. եւ Walgreen Co ռիթեյլերները հայց էին ներկայացրել Visa-ի, MasterCard-ի եւ մի շարք բանկերի դեմ:

Visa եւ MasterCard վճարային համակարգերն ու բանկերը, որոնք համապատասխան պլաստիկ քարտեր են թողարկում, համաձայնել են արտադատական կարգով ռիթեյլերներին 7.25 միլիարդ դոլար վճարել, գրում է Reuters-ը: Պլաստիկ քարտերի շուկայի առաջատարներին մեղադրել են քարտով գնումների ժամանակ վաճառողներից գանձվող վճարները բարձրացնելու պայմանավորվածության գալու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ