News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Վրաաստանին պետք է շնորհակալություն հայտնի Աֆղանստանի առաքելությանը մասնակցելու համար, կարծում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

«Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում նա այդ դիրքորոշումը բացատրել է հետեւյալ կերպ. «երբ կոալիցիան այնտեղից դուրս գա, դեռ հարց է, դեպքերն ինչպես կզարգանան, Ռուսաստանն ինչպես կապահովի իր հարավային սահմանների անվտանգությունը»:

Նախարարի  խոսքով` 2014թ. Աֆղանստանից դուրս կհանվեն բոլոր, այդ թվում` վրացական զորքերը, բայց քանի դեռ բոլորն այնտեղից չեն հեռացել, Վրաստանը կմասնակցի ISAF-ի առաքելությանը` ելնելով «in together», «out together» («Միասին մտանք», «միասին հեռացանք») սկզբունքից: Բացի այդ, Վրաստանը մտադիր է Աֆղանստանի իր կազմն ավելացնել ` 900-ից մինչեւ 1700 զինծառայողի:

Վրաստանի մասնակցությունն Աֆղանստանի առաքելությանը, Վաշաձեի խոսքով, պայմանավորված է նրանով, որ «կոալիցիային դա պետք է: Քանի որ դա պետք է բոլոր հարակից պետություններին, որպեսզի Աֆղանստանը կրկին չվերածվի Ալ Կաիդայի, ահաբեկչության հսկայական թմրաբիզնեսի եւ այլնի օջախի»:

«Մենք այդ որոշումն ինքներս ենք կայացրել, ոչ մի ճնշում մեզ վրա չի եղել: Որովհետեւ Վրաստանը, ինչպես գիտեք, Աֆղանստանին ավելի մոտ է, քան Հոլանդիային: Իսկ անվտանգության, կայունության, ժողովրդավարության զարգացման հարցը դատարկ հնչյուն չէ մեզ համար: Որովհետեւ բառի լայն իմաստով  ամբողջը` մինչեւ Մերձավոր Արեւելք, մեր մեծ տարածաշրջանն է», - ասել է Գրիգոլ Վաշաձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ