News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իսպանական Փամփլոնա քաղաքում շաբաթ տեղի է ունեցել վերջին՝ ութերորդ ավանդական ցլավազքը «Սան Ֆերմին» փառատոնի շրջանակում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  ավանդական ցլավազքերը կամ «էնսիերոն», որն ավելի քան մեկ շաբաթ շարունակվել  է Փամփլոնայում, այս քաղաքում առանց զոհերի է անցել, սակայն տոնական միջոցառումների ժամանակ տուժածների ընդհանուր թիվը հասել է 34 –ի, ինչը, սակայն  «Սան Ֆերմին» տոնակատարությունների ժամանակ արձանագրված նվազագույն ցուցանիշն է:

Վերջին «էնսիերոյին» մասնակցել է վեց ցուլ եւ հարյուրավոր մարդիկ, ովքեր ցանկացել են ցլերի հետ վազել մինչեւ արենա:

Նախնական տվյալներով,  ընդհանուր առմամբ 2012թ. փառատոնին մասնակցել է  մոտ 500 հազ. մարդ, որից մոտ 10 հազարը ցանկություն է հայտնել մասնակցել ցլերի հետ վազքին:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է 1591 թ-ից եւ մեծ ժողովրդականություն է վայելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ