News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավում գտնվող Ալանյա քաղաքի «Օզքայմակ սելեքթ» հյուրանոցում կանգ առած 20 ռուսներ թունավորվելու բողոք են ներկայացրել: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է տուժածներից մեկը` Պավել Կուսկովը: 

«12 մարդ արդեն դիմում են գրել «Պեգաս» ընկերությանը: Սակայն թունավորվածների թիվն ավելին է:  Այսօր հյուրանոց են եկել մի քանի շտապօգնություններ: 5 հանգստացողների, նաեւ` իմ աղջկան, բժիշկները կաթիլային են նշանակել», - հայտնել է «Օզքայմակ սելեքթ»-ում հանգստացող Կուսկովը: Ըստ նրա` հյուրանոցի աշխատակազմը չի ընդունում իր մեղքը, հայտարարելով, որ  «զբոսաշրջիկները շատ են լողացել»:

Միեւնույն ժամանակ ապահովագրական ընկերությունը ռուսներին խնդրում է  համընդհանուր դիմում ներկայացնել թունավորման փաստի առիթով, որպեսզի սկսեն ապահովագրական  գործողությունները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հյուրանոցում հայտնել են, որ անտեղի է խոսել զանգվածային թունավորման մասին: «Այո, մեզ մոտ տեղի են ունեցել թունավորումներ 730 հանգստացողներից 9-10-ի  մոտ: Նրանք անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել: Զբոսաշրջիկների հիվանդագին վիճակը կապված է, հավանաբար, արեւային հարված ստանալու հետ», - հայտարարել են հյուրանոցում:

Անթալիայում ՌԴ-ի դեսպանատունը տեղեկացված է  իրադրության մասին եւ պարզում է կատարվածի հանգամանքները եւ մանրամասները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ