News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չեխիայի պաշտպանության նախարարությունը որոշել է վաճառել 20 հազար հնացած «Վզոր 58» ինքնաձիգներ` ընդամենը հատը 50 դոլարով:

Ներկայումս ինքնաձիգը վաճառվում է 6 հազար կրոնով (300 դոլար), բայց հեշտացված տարբերակով, որը չի կարողանա կրակահերթեր արձակել, այլ միայն հրացանի պես կրակել մեկական կրակոցով:

Չեխիայի ՊՆ աշխատակից Պավել Բուլանտի խոսքով, որպես պոտենցիալ գնորդ կարող են լինել Կուբան կամ Վիետնամը, որտեղ ժամանակին այդ ինքնաձիգներից առաքվել են: Հնարավոր է, որ «Վզոր 58» ինքնաձիգը գնեն ԱՄՆ-ից, քանի որ այնտեղ այն ընդունված է որսորդների կողմից:

«Վզոր 58» ինքնաձիգը ԱԿ-47-ի արդիականացված տարբերակն է, եւ չեխական բանակի զինանոցում կա այդպիսի 85 հազար ինքնաձիգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ