News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հուլիսի 13-ին հերթական այցելությունն իրականացրեց Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այցելության ընթացքում կայացավ Հայաստանի դեսպանի եւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր (նահանգապետ) Իվանե Ծիկլաուրիի հանդիպումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր տնտեսական, սոցիալական եւ մշակութային բնագավառներում: Դեսպանն ու նահանգապետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային տնտեսական ծրագրի, ենթակառուցվածքների շարունակական մոդեռնիզացման, սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ ջավախահայության ազգային ինքնության պահպանությանն ուղված համատեղ քայլերի անհրաժեշտության մասին: Ձեռք բերվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն:

Նույն օրը դեսպան Մանուկյանը մասնակցեց Ախալքալաքի շրջանում` աշուղ Ջիվանու հայրենի Կարձախ գյուղում, վերանորոգված Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի հանդիսավոր արարողությանը: Հատկանշական է, որ մոտ 100 տարի չգործած այս եկեղեցին վերանորոգվել է կարձախցիների համատեղ ջանքերով, այդ թվում` գյուղի այն բնակիչների, ովքեր արդեն վաղուց հեռացել են իրենց հայրենի Կարձախից եւ այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում: Արարողությունը կատարվեց Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ