News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մերձմոսկվայում Մինսկի մայրուղու 65-րդ կմ-ի վրա հուլիսի 15-ին խոշոր ԱՃՊ է տեղի ունեցել, որի արդյունքում երեք մարդ է տուժել:

Ինչպես հաղորդել է «Վեստին», «Opel»-ի վարորդն առայժմ անհայտ պատճառով  դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ հարվածել հինգ մեքենայի` «Renault»-ի, «Opel»-ի, «Suzuki»-ի, «Nissan»-ի եւ «Hyundai»-ի: Ուշագրավ է, որ վթարի մասնակից բոլոր մեքենաներն արտասահմանյան մակնիշի են:

«Բախման արդյունքում «Оpel»-ի վարորդն ու ուղեւորը, ինչպես նաեւ «Suzuki»-ի ուղեւորը հոսպիտալացվել են», -«Ինտերֆաքսին» ասել են իրավապահ մարմիններից: Միջադեպի պատճառները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ