News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տիեզերքում գտնված օրգանիզմների կյանքի տեւողությունն աճում է:

Հաղորդվում է, որ նման եզրակացության է հանգել տիեզերագնացների մկանային եւ ոսկրային զանգվածի կորստի ուսումնասիրությամբ զբաղվող  հետազոտողների միջազգային խումբը: Խնդիրն այն է, որ տիեզերական թռիչքների ժամանակ օրգանիզմում նվազում է սպիտակուցների քանակը: Բացի այդ, հայտնաբերվել է գեների խումբ, որոնց գործունեությունը նվազում է  տիեզերք թռիչքի ժամանակ:

Գիտնականները նույն գիտափորձը կատարել են Երկրի վրա լաբորատոր պայմաններում` Caenorhabditis elegans որդերի վրա` արհեստականորեն նվազեցնելով  այդ գեների գործունեությունը: Արդյունքում նրանց կյանքի տեւողությունը նկատելիորեն ավելացել է:

Նոր բացահայտման կապակցությամբ գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ թռչել տիեզերք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ