News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բանակում, խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, ովքեր գրեթե ամեն հինգշաբթի ցույց են կազմակերպում կառավարության շենքի դիմաց, այսօր` հուլիսի 19-ին, ցույցի ժամանակ ներխուժել են կառավարության շենք, որտեղ ընթանում է կառավարության նիստը: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ (ֆոտոռեպորտաժ):

Կանայք պահանջում են հետաքննել իրենց որդիների սպանության հանգամանքները եւ արհամարհում են շենքից դուրս գալու ոստիկանների հորդորները, հայտարարելով, որ կհեռանան միայն վարչապետի հետ հանդիպումից հետո:

Զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մոր խոսքով, իրավապահ մարմիններից 5 տարի է պահանջվել, որպեսզի ապացուցեն, որ իր որդին չի մահացել էլեկտրահարությունից, իսկ հիմա երեւի եւս 5 տարի կպահանջվի, որպեսզի պարզեն, թե ով է մարդասպանը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Կառավարության շենքի դիմաց «Հայազն» միությունը երթ-ակցիա է իրականացնում «Սիրիահայեր, մենք ձեզ հետ ենք» կարգախոսով: Շուրջ երկու տասնյակ մարդ կառավարության շենքից ուղեւորվել են Սփյուռքի նախարարություն եւ ԱԳՆ, որտեղ նամակներ են հանձնել նախարարներին: Դրանից հետո ակցիայի մասնակիցները վերադարձել են կառավարության մոտ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ