News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե գործը հասնի դեպի Ստեփանակերտ եւ Ստեփանակերտից իրականացվող թռիչքներին, ապա թուրքերը պետք է կանգնեն հայերի կողքին, քանի որ նրանք թռչում են չճանաչված Հյուսիսային Կիպրոս:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը` մեկնաբանելով Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության այն հայտարարությունը, թե Ստեփանակերտի օդանավակայանից Երեւան չվերթներն անօրինական են եւ կդիտվեն որպես օդային սահմանի խախտում:

«Քաղաքակիրթ աշխարհն այսօր ղեկավարվում է մարդու իրավունքների մասին հասկացություններով, որից հիմնականը ազատ տեղաշարժի իրավունքն է: Ավելորդ չէ հիշեցնել, որ մարդու իրավունքները գործում են ամենուր` անկախ նրանից, տվյալ տարածքը ճանչված է, թե ոչ: Քաղավիացիան «ծառայում է» այդ իրավունքին,  ուստի մենք կարծում ենք, որ լիակատար իրավունք ունենք ավիաչվերթներ իրականացնել դեպի Ստեփանակերտի օդանավակայան եւ այնտեղից»,- ընդգծեց Ադբաշյանը:

Նա նաեւ նշեց, որ մեկ շաբաթ էլ չի անցել, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի ժամանակ Ադրբեջանը հավաստիացրեց, որ  քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ չի կիրառվի, հարցը կբարձրացվի դիվանագիտական հարթությունում.  «Այնպես որ, թող ձայնները կտրեն եւ համբերեն»:

Նա տեղեկացրեց, որ մտադիր են հայտ ներկայացնել (flight plan) Եվրաքոնթրոլին, ինչպես նաեւ Բաքվին, որից հետո կսկսվեն թռիչքները: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական օդանավերի նկատմամբ հնարավոր ագրեսիային, Ադբաշյանն ասաց. «Նրանք, իհարկե, ունեն զենք, որպեսզի, օրինակ, խփեն անպաշտպան քաղաքացիական օդանավերին: Հայկական կողմն էլ նրանց դրա համար պատժելու զենք ունի»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ է եւ ստորագրել է կոնվենցիա, ըստ որի  չի սպառանա քաղավիացիայի օդանավերին, անգամ եթե նրանք առանց նախզգուշացնելու մտնեն իր օդային տարածք:

Սակայն օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության հայտարարությունը, ըստ որի նրանք, ովքեր առանց թույլտվության իր օդային տարածք կմտնեն, կհամարվեն օդային սահմանը խախտողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ