News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դեղձավան համայնքում պտղաբուծությամբ զբաղվող գյուղացիները կանգնել են փաստի առաջ: Բանն այն է, որ այս տարի բերքի մթերում`մասնավորապես դեղձի, համայնքում մինչ այս պահը չի իրականացվել: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ իրենք պատրաստ են մեծաքանակ վաճառքի դեպքում դեղձը վաճառել մեկ կիլոգրամը նույնիսկ 20 դրամով, միայն թե իրենց բերքը չփչանա ու իրենք կարողանան մի փորք գոնե եկամուտ ստանալ: Հիմնականում դեղձի, թուզի աճեցմամբ զբաղվող համայնքի այգիներն այս տարի առատ են, սակայն ինչպես դեղձավանցիներն են փաստոմ, նույնիսկ «ջրի» գնով չեն կարողանում իրացնել, քանի որ մեծամասշտաբ իրացում համայնքում չի իրականացվում:

«Ծառերը բերքի տակ կռացել են, ճյուղերը ջարդվում են, չգիտենք ինչ անենք, ստիպված ոնց պատահի, տալիս ենք, բայց դե էլի առնող չկա»,-դժգոհեցին նրանք, հավելելով, որ ստացված օգուտով նույնիսկ ծախսերը չեն փակում:

Գյուղացիներն ասում են, որ տեսել են գյուղնախարար Սերգո Կարապետյանի ելույթը, որտեղ հայտարարել է, որ գործարաններն աշխատելու են, իսկ թե երբ, գյուղացիները հստակ ոչինչ չգիտեն: «Հիմա պետք է արդեն մթերումն սկսվեր, ոչ թե բերքը փչանա, նոր գան»,-նշեցին նրանք:

345 բնակիչ ունեցող համայնքի հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է: Գյուղապետի փոխանցմամբ, համայնքը համարվում է ռիսկային գոտի, եւ բնակիչները շատ հաճախ վախենում են վարկ վերցնել: Մթերման հետ կապված գյուղապետը եւս կիսում է բնակիչների դժգոհությունը: «Ամբողջը ջարդվում է, թափվում է, ոչ գործարան է աշխատում, ոչ էլ: Մեծածախ գներով գնում ենք քիչ-քիչ ուրիշ տեղերից առնում, մեր մոտ չեն գալիս, վիճակը շատ վատ է»,-ընդգծեց գուղապետը:

Լուսանկարներն` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ