News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Նախկին պատգամավոր, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը պատճառներ չի տեսնում չհավատալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությանը, թե «Հարսնաքարի» հարցով արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը քիչ անդամների միանալը պայմանավորված է տեխնիկական պատճառներով: Այդ մասին նա հայտարարել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Եթե քվեարկությունը կայանար արձակուրդների փուլից առաջ, տեսականորեն, ցանկության դեպքում այդ հայտարարությունը կարելի կլիներ կասկածի տակ դնել: Սակայն ես հիմքեր չունեմ կասկածելու, որ տվյալ պարզաբանումը համապատասխանում է իրականությանը»,- նկատել է Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հայտարարությանը, թե «Ժառանգության» հետ համագործակցությունը այս կամ այն նախաձեռնության շրջանակներում «բացասական է դիտարկվում», Սաֆարյանը նշել է, թե դա ելք չէ: «Եթե կան խնդիրներ, որոնք հուզում են ժողովրդին, խնդիրներ, որոնց բախվում է երկիրը, ապա դրանք պետք է լուծել անկախ իրար նկատմամբ վերաբերմունքից»,- ասել է նա:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, արտահերթէ նիստ հումարելու նախաձեռնությանը ԲՀԿ-ից միացել էր ընդամենը 7 պատգամավոր: «Բարգավաճ Հայաստանի» մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով փաստը, նշել էր, թե խմբակցության բազմաթիվ անդամներ բացակայել են երկրից տարբեր պատճառներով եւ ֆիզիկապես հնարավորություն չեն ունեցել մասնակցել ստորագրահավաքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ