Վրաստանում լաբորատոր հաստատված «խոզի գրիպի» դեպքերն արդեն անցել են հազարից:
Միայն մեկ օրվա ընթացքում Թբիլիսիի Գուդուշաուրիի անվան կենտրոն է դիմել 21 հիվանդ, որոնցից 17-ի մոտ հաստատվել է «խոզի գրիպ» ախտորոշումը:
Ասպիսով, այսօրվա դրությամբ Վրաստանում գրանցվել է «խոզի գրիպի» լաբորատոր 1026 դեպք: Վարակվածների մեջ կան նաեւ հղի կանայք, որոնք, բժիշկների խոսքով, մտնում են հատուկ ռիսկայնության խմբի մեջ:
Հիվանդանոցներում գտնվող 4 հիվանդների վիճակը մնում է ծանր:
Նշենք, որ «խոզի գրիպից» Վրաստանում մահացել է 10 հոգի: