News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բուլղարիայում իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուսը պայթեցրած մահապարտը եկել է Ռումինիայից, սահուն խոսել է ռուսերենով և ճանապարհորդել  մի կնոջ ուղեկցությամբ, հայտնում է Agence France-Presse  հղում անելով  տեղական հեռուստատեսությանը, հայտնում է Lenta.ru.-ն:

Քննության  տվյալների համաձայն, մինչև ահաբեկչական գործողությունը, հանցագործը Բուրգասում չի ապրել, այլ Վառնայում, ուր եկել է հարևան Ռումինիայից: Այնտեղ նա  հանգրվանել է Hotel Perfekt հյուրանոցում, որտեղ տեղավորվել  է իր ուղեկցուհու հետ, ով, ինչպես կասկածում են  քննիչները, կարող էր ճանաչել  ահաբեկչի ենթադրյալ մեղսակցին:

Բացի այդ,  ոստիկանները գտել են այն տաքսու վարորդին, որը  տեղափոխել էր մադասպանին ահաբեկչությունից մեկ օր առաջ: Տաքսու վարորդը  պատմել է, որ իր հաճախորդը վատ չէր խոսում ռուսերեն:

Այդ տվյալների պաշտոնական հաստատում առայժմ չկա: Իշխանությունները  հայտարարում են ընդամենը, որ ահաբեկիչը միջին տարիքի տղամարդ է եղել, Բուլղարիայի քաղաքացի չի եղել և այդ երկրում գտնվել է 4 օրից ոչ շատ:

Ինչպես հայտնվել էր, Բուրգասում ահաբեկչական գործողությունը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին: Իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացել են 5 իսրայելցիներ, բուլղարացի վարորդը և ինքը` ահաբեկիչը: Մոտ 30 հոգի վիրավորվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ