Գրիպի համաճարակը կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 21-ին դադարեցվել էին պարապմունքները ԼՂՀ բոլոր ուսումնական հաստատություններում: Դեկտեմբերի 28-ին դասերը պետք է վերսկսվեին, սակայն համաձայն ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանի, պարապմունքները դադարեցվել են եւս մեկ շաբաթով՝ մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ: Հաշվի առնելով ձմեռային արձակուրդներն ու տոնական օրերը՝ պարապմունքները կսկսվեն 2010թ. հունվարի 11-ին, իսկ հանրակրթական դպրոցների 1-ին եւ 2-րդ դասարաններում՝ հունվարի 18-ին:
ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարը հրամայել է ամանորյա տոնական միջոցառումները անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետներում: