News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանից գարեջրի արտահանումը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 997 հազ. դոլար, ինչը մոտ 17%-ով ավելի է 2011թ. առաջին կիսամյակից: Հայաստանի պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանը գարեջրի ոչ մեծ խմբաքանակներ է արտահանել այնպիսի ավանդական  «գարեջրային» երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը (17.4 հազ. լիտր) եւ Շվեդիա (10.1 հազ. լիտր): Զգալի աճել է արտահանումը Ռուսաստան՝ 751-1015 հազար լիտր (712-916 հազար դոլար):

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը հաստատել է  Լեհաստան եւ Շվեդիա արտահանելու փաստը:  «Մենք որոշակի աշխատանք ենք կատարել այդ շուկաներ դուրս գալու համար եւ կարողացել ենք այդտեղ գարեջուր արտահանել առայժմ քիչ խմբաքանակներով», - հայտարարել է Ա. Բաղդասարյանը.  «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ արտահանումն աճում է, մեր  ապրանքատեսակը տարածում է գտնում»: Ըստ նրա` 2012 թվականին ընկերությունը նախատեսում է 30 - 40%-ով ավելացնել արտահանումը:

«Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի շահույթն ըստ 2011 թվականի ընկերության տարեկան հաշվետվության կազմել է 3,3 միլիարդ դրամ կամ  8,1 միլիոն դոլար` աննշան (1.7%-ով) նվազելով 2010 թվականին դրամով արտահայտված  ցուցանիշի համեմատությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ