Վրաստանում մինչ օրս H1N1 վիրուսով վարակվածների 1096 դեպք է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է հիվանդության վերահսկողության ազգային կենտրոնը, «խոզի գրիպից» երկրում արդեն մահացել է 14 մարդ: Ներկայումս հիվանդանոցներում ծանր վիճակում են գտնվում 7 հիվանդներ, որոնց շարքում կան հղի կանայք:
Միաժամանակ, Կենտրոնում նշում են, որ հիվանդության պիկը ետեւում է եւ գնալով ավելի քիչ մարդիկ են գրիպի ախտանիշներով դիմում ստացիոնար բուժման համար: Այդուհանդերձ բժիշկները նախազգուշացնում են բնակչությանը` չկորցնել զգոնությունը: