News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հռչակավոր ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել Թեղուտի անտառի պաշտպանության պահանջով:

Երաժիշտը իր խոսքում նշել է. «Խնդիրը, որը ներիկայացնում եմ՝ Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաեւ Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնությունը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին եւ ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջեւ: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, եւ 600 միլիոն տոննա այլ թափոններ:

Հետեւանքները. Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով եւ կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջեւ, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:

Արդարացումը

Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:

Իրականությունը

Ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռեւս էական եկամուտներ չի ստանում, եւ հանքարդյունաբերությունը զգալի, երկարաժամկետ դրական ազդեցություն չի ունեցել հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա: Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինեն տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց կյանքն ու առողջությունը, այլ նաեւ իրենց երեխաների, թոռների եւ եկող սերունդների: Եվ այս ամենն ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար: Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տեւելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով:

Այլընտրանքը

Բաց եղանակով հանքի շահագործումը կանխելու, կամ ավելի ճիշտ դադարեցնելու համար, չափազանց կարեւոր է այդ շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի եւ առհասարակ երկրի համար, թե տնտեսական եւ թե էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը գյուղատնտեսութան զարգացման հնարավորությունների եւ ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, եւ ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների եւ փոքր բիզնեսի ստեղծման մեջ: Ի վերջո, ոչինչ այնքան կարեւոր չէ, որքան շրջակա միջավայրը, գալիք սերունդների առողջությունն ու բարեկեցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ