News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2011թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը  կազմել է 85, որոնցից 43-ը աղջիկներ են: Իսկ ընդհանուր առմամբ ՀՀ մանկատներում ապաստանել է 1115 սան: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ազգային-վիճակագրական ծառայությունից: 

Որդեգրման ենթակա մինչեւ 6 ամսական 20 երեխա է եղել,  6 ամսականից մինչեւ 1 տարեկան` 22, 1 տարեկանից մինչեւ 6 տարեկան` 11, 6 տարեկանից մինչեւ 10 տարեկան` 12, 10 տարեկանից մինչեւ 15 տարեկան` 14, 15 տարեկանից մինչեւ 18 տարեկան` 6: Նրանցից երկու ծնող ունեցող եւ ծնողների համաձայնությամբ որդեգրման ենթակա են` 17,  միակողմանի ծնողազուրկ են` 4, երկկողմանի ծնnղազուրկ` 2, միայնակ մոր երեխա`22, ընկեցիկ երեխա` 1, ամուսնալուծված ընտանիքի երեխա`  2, դատական կարգով անհայտ բացակայողի երեխա` 1, ծնողների երեխայից հրաժարվելու մասին գրավոր հրաժարականը` 13, որդեգրելու համար գրավոր համաձայնությունը` 18,  այլ`  5, ընդամենը` 85 երեխա:

Իսկ հաշվառման վերցված  որդեգրողի թեկնածուների թվաքանակը հետեւյալ պատկերը ունի` ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ` 94,  արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ` 43, ընդամենը 137: Որդեգրված երեխաների թվաքանակը` 67,  որոնցից աղջիկներ 39, մինչեւ 6 ամսական` 4,  6 ամսականից մինչեւ 1 տարեկան` 25, 1 տարեկանից մինչեւ 6 տարեկան` 22, 6 տարեկանից մինչեւ 10 տարեկան` 5, 10 տարեկանից մինչեւ 15 տարեկան`10, 15 տարեկանից մինչեւ 18 տարեկան`1:

Որդեգրված երեխաները էլ, ըստ որդեգրողների քաղաքացիության ու որդեգրման տեսակի, ըստ ԱՎԾ-ի հետեւյալ պատկերը ունի` ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից` 36, այդ թվում`միանձնյա որդեգրող 11, ամուսնու համաձայնությամբ որդեգրող` 15, ամուսնու համաձայնությամբ միանձնյա որդեգրող` 10, արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից` 30, այդ թվում` միանձնյա որդեգրող` 4, ամուսնու համաձայնությամբ որդեգրող` 26, ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից` 1, այդ թվում`ամուսնու համաձայնությամբ միանձնյա որդեգրող` 1, ընդամենը` 67:

Սոցիալական ապահովության եւ աշխատանքի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որդեգրումները համեմատած նախորդ տարիների հետ նվազել են, քանի որ ավելացել է հաշմանդամ երեխաների թիվը: Ավելին` մանկատուն եւ խնամքի հաստատություններ հանձնվող երեխաների առնվազն 70 տոկոսը հաշմանդամ երեխաներն են: Առողջ երեխաները շատ քիչ են մանկատուն հանձնվում: Ինչ վերբերում է հարցին, թե արտասահմանցիներին ավելի հեշտ են երեխաներին որդեգրման հանձնում վերջինս ասաց, որ արտասահմանցին հաշվի չի առնում, որ երեխան մի աչքով է ծնվել, մի թեւով: Հասկանում է, որ կպրոթեզավորեն եւ խնդիրը կլուծվի: Իսկ Հայաստանում, երբ տեսնում են, որ երեխան բուժման ենթակա չէ կամ բուժումը մեծ գումարներ է պահանջում, հրաժարվում են նրանցից եւ հանձնում մանկատուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ