News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով Արարատի մարզի Մխչյան գյուղում, որը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատ գյուղն է, 43-ամյա Անուշը գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել 64-ամյա խանութի տիրուհուն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը եւ նշեցին, որ 64-ամյա բնակչուհին օգոստոսի 9-ին հաղորդում է տվել կատարվածի մասին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 14.00-ի սահմաններում խանութի սրահում գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 43-ամյա Անուշ Վ-ն ոտքերով հարվածել է 64-ամյա կնոջ մարմնի տարբեր մասերին եւ վնասվածքներ է պատճառել: Ծեծի ընթացքում խանութի տիրուհու ոսկյա շղթան պոկվել եւ ընկել է խանութում: Ծեծվողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, շղթան հայտնաբերվել է, իսկ ծեծողը ստորագրությամբ բաց է թողնվել:Կատարվում է  քննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ