News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տվերի մարզում հայտնաբերվել է մի մարդու դիակ, որը մասնակից է եղել երգիչ Միխայիլ Կրուգի վրա հարձակմանն ու սպանությանը:
Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ հայտնաբերվել է 1973 թվականի ծնված Վեսելովի մարմինը: Նա մահացել է գլխին հարվածից:

Վեսելովը Ալեքսանդր Կոստենկոյի հանցավոր խմբավորման մեջ է եղել, որն սպանվել էր 2006 թվականի սեպտեմբերին:

Ըստ վարկածներից մեկի` 2002 թվականի հուլիսի 1-ին Միխայիլ Կրուգի սպանությանը մասնակից է եղել  «Գայլերի» հանցախումբը, որը գործել է  2002-2006 թթ. Տվերում: 2009 թվականին այդ հանցախմբին դատապարտել էին, նրանցից 3-ն ստացել էին ցմահ ազատազրկում:  
Սակայն, Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հայտնաբերված այդ մարդու մասնակից լինելը հայտնի երաժիշտ Միխայիլ Կրուգի սպանությանը չի համապատասխանում իրականությանը:

Ըստ ՌՔԿ-ի` Տվերում հայտնաբերվել են անհայտ մարդու  մարմնի մնացորդներ, որը մահացել է 10 տարի առաջ: Զոհվածի ինքնությունը պարզելու համար նշանակված է դատափորձաքննություն: Իսկ անանուն աղբյուրների հայտարարությունները վաղաժամ են եւ հակասում են  հետաքննության շահերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ