News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տաջիկստանում զինվորականները կրակ են բացել մարդատար ավտոմեքենայի ուղղությամբ, որը չի ենթարկվել  Խորոգի անցակետի կառավարական ուժերի ծառայակիցների կանգ առնելու հրահանգին: Արդյունքում մեկ մարդ զոհվել, երեքը ծանր վիրավորվել են:

«Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որն օգոստոսի 10-ին Խորոգ էր ուղեւորվել բարձր արագությամբ, սկզբում արհամարհել է կանգ առնելու հրահանգը, դրան հաջորդել է օդ արձակված կրակոց, այնուհետեւ` հրաձգություն: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն», – պատմել է իրավապահ մարմինների աշխատակիցը, հաղորդում է gazeta.ru-ն:

Խորոգում անցակետերը տեղակայվել են հուլիսի վերջին գեներալ Աբդուլո Նազարովի սպանության հանցակիցներին հայտնաբերելու հատուկ գործողությունից հետո: Պաշտոնական տվյալներով` գործողության արդյունքում ոչնչացվել են հանցախմբի 30 եւ ձերբակալվել ավելի քան 40 անդամներ: Միաժամանակ, սպանվել էին կառավարական ուժեր 17, վիրավորվել` 40 կառավարական ուժերի ծառայողներ: Խաղաղ բնակչությունից էլ զոհվել է Խորոգի 58-ամյա բնակիչը: Ոչ պաշտոնական տվյալներով,սակայն, զոհված բնակիչների թիվը տանյակների է հասնում:

Օգոստոսի 10-ին գեներալի սպանության չորս կասկածյալներից երկուսը կամավոր հանձնվել են  իշխանություններին;

Ազգային անվտագության պետական կոմիտեի գեներալ-մայոր Ա. Նազարովի սպանությունը կատարվել է հուլիսի 21-ի ուշ երեկոյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ