News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2012թ. առաջին կիսամյակում գրանցվել է սեփականության դեմ ուղղված 2753 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3371-ի դիմաց: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության կոլեգիայի հաշվետվության մեջ:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է պետական եւ հանրային գույքի 138 հափշտակություն` նախորդ տարվա 230 դեպքի դիմաց:

2012-ի առաջին վեց ամիսներին ավազակության եւ կողոպուտի միջոցով պետական գույքի հափշտակության դեպք չի գրանցվել, իսկ նախորդ տարի ավազակության մեկ դեպք է եղել:

2012-ի առաջին վեց ամիսներին գրանցվել գողության միջոցով պետական եւ հանրային գույքի հափշտակության 94, նախորդ տարի` 180, խարդախության միջոցով` 2012-ին 10, 2011-ին` 13 դեպք, յուրացման` 2012-ին 34, 2011-ին` 36 դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է անձնական ունեցվածքի հափշտակության 2417 դեպք` 2011-ի առաջին կիսամյակի 2978-ի դիմաց:

Ընդ որում` ավազակության միջոցով` 33 դեպք (2011-ին 72), կողոպուտի միջոցով` 95 (2011-ին 105), գողության միջոցով` 1872 (2011-ին` 2426), բնակարանային` 357 (2011-ին 525), խարդախության միջոցով 365 (2011-ին 309), յուրացման միջոցով  52 (2011-ին 66), տրանսպորտային միջոցներ փախցնելը 21(2011-ին 34):

2012թ. առաջին վեց ամիսներին գրանցվել է սեփականության դեմ ուղղված այլ 177

Հանցագործություն` 2011-ի 129 –ի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ