News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել տուգանել «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին` 12 միլիոնով (20 միլիոն 243 հազար 827 լարի): Այպիսով, դատարանը բավարարել է Վրաստանի Աուդիտի պետական ծառայության` ադմինիստրատիվ-իրավական խախտումների մասին խնդրագիրը: Նշենք, որ տուգանքը 5 անգամ ավելին է, քան  Իվանիշվիլիի կատարած 4,5 միլիոն լարի չափով նվիրատվությունը:

Ընդդիմադիր գործչի իրավանաբան Սանդրո Բարամիձեն հայտնել է, որ դատարանի որոշումը հիմնավորված է այն բանով, որ Իվանիշվիլին չի բավարարել Աուդիտի պետծառայության  «անօրինական պահանջները», որոնց համաձայն նա պետք է բանկ վերադարձներ իր սեփական հաշիվներից հանված կանխիկ գումարը:

Ինչպես հայտնում է ՄՏՐԿ «Միր»-ը, նախօրեին նույն պատռճառով տուգանքի է ենթարկվել «Վրացական երազանք»-ի մեկ այլ առաջնորդ` ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին  կապիտան Կախի Քալաձեն: Նա ստիպված կլինի վճարել 10,3 միլիոն դոլար: Բացի այդ, Թբիլիսիի քաղաքացիական դատարանը ուժի մեջ է թողել նաեւ Քալաձեի`  վրացական բանկերում առկա բանկային հաշիվների, շարժական եւ անշարժ գույքի եւ առեւտրային ընկերություններից ստացված իր բաժնեչափի առգրավվումը:

«Վրացական երազանք»-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար, բացի Իվանիշվիլիից եւ Կախաձեից, դատապարտվել է եւս 16 մարդ: Բոլոր տուգանքները պետք է վճարվեն մեկ շաբաթվա ընթացքում: Բողոքարկումը հնարավոր է ներկայացնել 48 ժամվա ընթացքում: Բիձինա Իվանիշշվիլիի  պաշտպանը արդեն հանդես է եկել նման որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ