News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի պետական դատարանի նախագահությունը օգոստոսի 10-ին Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությանը պարտավորեցրել է  ժամանակավոր բնակության թույլտվության տրամադրել ՄԻԱՎ վարակակիր Ուկրաինայի քաղաքացուհուն:

Կնոջ շահերը ներկայացնող Իլնյուր Շարապովը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ  իր պաշտպանյալը տասը տարի ամուսնցած է Ռուսաստանի քաղաքացու հետ եւ համատեղ դաստիարակում են իրենց որդուն: Ամուսինը առաջին կարգի հաշմանդամ է, եւ հենց Օլեսիան է խնամում նրանց:

Բացի այդ, նա հաշռվառված է Մոսկվայի ՁԻԱՀ կենտրոնում եւ հակավիրուսային թերապիա է անցնում:

«ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում նշվում է, որ եթե հայտատուն չի ներկայացրել ՄԻԱՎ-ի բացակայության մասին տեղեկանք, դա կարող է հիմք հանդիսանալ ժամանակավոր կացության թույլտվություն չտալու համար:

Սակայն Շարապովը վկայակոչել է ՌԴ Սահմանադրական դատարանի եւ ՄԻԵԴ-ի իրավական դիրքորշումները, ինչը օգնել է հարցին դրական լուծում տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ