News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում մոտ 50 մարդ է զոհվել, եւս  400 –ը վիրավորվել է, հաղորդում է AFP-ն:

Ըստ Fars գործակալության, ամենաշատը տուժել են Նհաբադ, Սալմաշ, Ահար եւ Նիյամդոբադ քաղաքները: Փրկարարական աշխատանքների ընթացքում տուժածների կեսից ավելին հանվել են փլատակների տակից: Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են երեք ուղղաթիռ, ինչպես նաեւ հատուկ որոնողական շներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից1 6-կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի,Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ,իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ:

Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Նախնական տվյալներով` Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ