News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական ծագմամբ ֆրանսիացի նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի:

Ինչպես հայտնում են Վրաստանում հայկական թեմի մամուլի գրասենյակից`չնայած այրող արեւին` Հավլաբարի շրջանում գտնվող Սուրբ Էջմիածնի բակում մեծ թվով մարդ է հավաքվել: Մարդիկ եկել են իրենց հարգանքի տուրքը մատուցելու տաղանդավոր եւ  իր  հայրենասիրական գործունեությամբ  համաշխարհային ճանաչում ունեցող Շառլ Ազնավուրին: Թբիլիսիի «Հայրատուն» մշակութային կենտրոնում հանդիպում է տեղի ունեցել Շառլ Ազնավուրի եւ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Օգոստոսի 16-ին Ազնավուրը առաջին անգամ հանդես կգա Վրաստանում` Ախալցխայի Ռաբատ ամրոցի վերաբացման արարողության ժամանակ: Ախալցխայում է ծնվել Ազնավուրի հայրը` Միքայել Ազնավուրյանը: Նշանավոր կատարողը մոտ կես ժամ ելույթ կունենա 22 երաժիշտներից բաղկացած խմբի ուղեկցությամբ: Համերգը տեղի կունենա բաց երկնքի տակ: Ազնավուրը հանդես կգա կենդանի կատարմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ