News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի 4850 բազմաբնակարան շենքերի գրեթե հինգ տոկոսը սեյսմակայուն չէ: Այդ մասին այսօր` օգոստոսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:

Նրա խոսքով` Աջափնյակ վարչական շրջանի  շենքերը կարող են դիմանալ առավելագույնը ութ բալ ուժգնությամբ երկրաշարժին, իսկ դրանից ավելի ուժգին ցնցման դեպքում մասնակի փլուզումներն անխուսափելի կլինեն: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը,  որից հետո Հայաստանի մոտ մեկ երրորդ մասը վերածվեց աղետի գոտու, նրա գնահատմամբ,  մեծ դաս եղավ մասնագետների համար:

«Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո մենք մշակեցինք մեր ազգային նորմերը եւ այժմ շենքերը կառուցվում են այդ նորմերին համապատասխան: Եթե խորհրդային տարիներին թույլատրվում էր կառուցել մինչեւ հինգ հարկանի քարե շենքեր, ապա այսօր հարկերի թույլատրելի սահմանը չորսն է:Լավագույն տարբերակն այն է, որ հիսուն տարուց ավելի բնակեցված շենքերը վերացվեն եւ կառուցվեն նորերը, բայց քանի որ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում դա հնարավոր չէ, պետք է գոնե ուժեղացնենք այդ շենքերի սեյսմիկ պաշտպանվածությունը»,- նշեց Զ. Խլղաթյանը:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը մշակել եւ կառավարության քննարկմանն է ներկացրել Երեւանի սեյսմիկ ռիսկերի նվազեցման ծրագիր: Առաջնահերթ պետք է բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը` երկրաշարժերի ժամանակ վարվելակերպի առումով: Երկրորդ կարեւոր խնդիրը, ըստ մասնագետի, շենքերի ամրացումն է, ինչը բավական լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում: «Երեւանի շենքերի մոտ 90 տոկոսը խորհրդային ժամանակներից են եւ դրանց սեյսմիկ ռիսկերը շատ բարձր են գնահատվում, իսկ ներկայում կառուցվող շենքերը, անկախ նախագծման եւ շինարարական աշխտանքներից, բավական ամուր են»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ